Ալիևը Նիկոլին մեկ ամիս ժամանակ է տվել դատարկել Բերձորը. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Ադրբեջանի ագրեսիան Փաշինյան-Ալիև համատեղ օպերացիան էր ընդդեմ ՌԴ-ի և ռուս խաղաղապահ առաքելությանն այստեղից դուրս հանելուն։ Անդրադառնալով վերջին սահմանային լարվածությանն այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով, Ալիևը վերջնագիր էր ներկայացրել Փաշինյանին, ու մեկ գիշերում՝ օգոստոսի մեկին, ՀՀ-ից մեկնած ժամկետայիններին դուրս բերեցին Արցախից։

«Ադրբեջանը հիմա էլ մեկ ամիս ժամանակ է տվել ՀՀ իշխանություններին, որ դուրս հանեն հայ բնակչությանը Բերձորից, ինչն էլ տեսնում ենք։ Փաշինյանը հետևողականորեն կատարում է Ալիևի ասածները։ Ռուսներին էլ ձեռնտու չէ, որ այդտեղից հայ բնակչությունը հեռանա, բայց եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը միասին որոշեն որ դուրս պետք է բերվի բնակչությունը, ՌԴ-ն ի՞նչ անի, ուժո՞վ պահի»,- նշել է Նահապետյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։