ՀՀ ոստիկանության աշխատակիցները պատվով են կատարում իրենց մասնագիտական պարտքը․ ՌԴ ՆԳ նախարարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

նկար

Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել աշխարհի տարբեր երկրների իրավապահ գերատեսչությունների գործընկերներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից:

ՌԴ ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Վահե Ռոբերտի
Շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Չնայած համաշխարհային հանրության մեջ ի հայտ եկած տարաձայնություններին և նրան, որ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չեն ցանկանում ընդունել համակեցության նոր իրողությունները, քաղաքացիների և սահմանադրական կարգի պաշտպանությունը մնում է իրավապահ մարմինների գլխավոր խնդիրը: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները պատվով են կատարում իրենց մասնագիտական պարտքը:

Հատուկ ջերմությամբ եմ ցանկանում ընդգծել վետերանների գործունեությունը՝ ուղղված պատմական ժառանգորդության պահպանմանն ու օրենքի երիտասարդ պահապանների դաստիարակությանը:

Անհրաժեշտ է նշել նաև իրավապահ ոլորտում ռուս-հայկական համագործակցության ավանդաբար բարձր մակարդակը, որը կարևոր դեր է խաղում մեր առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծման գործում:
Հարգելի Վահե Ռոբերտի, Ձեզ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր աշխատակիցներին ու վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, երջանկություն ու հետագա հաջողություններ՝ Ձեր ոչ դյուրին, բայց պատվավոր և հասարակության կողմից պահանջված աշխատանքում»:

նկար

--00—ԼՄ