Գրողների միության շենքի մոտ վեճի մասնակիցներից մեկը կրակել էր մյուսի աչքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

կրակ

Հունիսի 20-ին՝ ժամը 18.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, ծանոթը կրակել է իր աչքին:

Նույն օրը՝ ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ այտի և աչքի կոպի պատռվածքներով բուժօգնության դիմած 53-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրողների միության շենքի մոտ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին 40-ամյա տղամարդը ներկայացել է Արաբկիրի բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ