Կին համայնքային ոստիկանը գրպանահատին բռնել է դեպքի վայրում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գողություն էր եղել: Անցորդ կանանցից մեկի դրամապանակը բաց էր եղել, հանցամիտն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ դրամապանակից 50 000 դրամ էր թռցրել:

Տուժողը չէր նկատել գրպանահատին` ի տարբերություն ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկան Ռուզաննա Փերոյանի, որը աշխատանքից տուն էր վերադառնում: Նա հետապնդել էր, բռնել գրպանահատին, ապա 1-02 էր զանգել ու խնդրել, որ կարգախումբ մոտենա:

Ժամանած պարեկները համայնքային ոստիկանի հետ կասկածվողին բերման ենթարկեցին Էրեբունու բաժին:

Գորիսի բնակիչ, 47-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդու մոտ նաև ծալովի դանակ կար:

--00--ԱՀ