Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի ռուսական պատասխանատվության գոտի ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված միջադեպի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն։ Այդ մասին ուրբաթ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերվում է այդ միջադեպին, մենք հենց սկզբից հայտարարել էինք, որ մեր խաղաղապահ առաքելությունը զբաղվում է բոլոր հանգամանքների պարզաբանմամբ։ Մեզ համար այդ հանգամանքները մինչև վերջ պարզված չեն, ուստի չէի ցանկանա առաջ քաշել վերջնական տարբերակներ։ Մենք վստահ ենք, որ մեր հայաստանցի գործընկերներն ամբողջությամբ վստահում են մեր խաղաղապահներին։ Վստահ ենք, որ հայտարարությունները, թե պետք է պատասխանատվության ենթարկել մեր խաղաղապահներին, չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը խաղաղապահների ահռելի դերին, որոնք նրանք ունեն տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ