Լավրովն ու Միրզոյանը քննարկել են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության մոտալուտ տարեդարձը։

Կողմերը քննարկել են հումանիտար հարցեր, առաջին հերթին՝ ռազմագերիների վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների փոխանցման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցեր։

Արտգործնախարարները նշել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը։