Երևանում` շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդի դի. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

--00--ՀԱ