Բաքուն հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը մարտի 28-ից կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

,

Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամուղի վրա առկա խնդիրը և մարտի 28-ից վերականգնելու է կապույտ վառելիքի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:

Նկատենք, սակայն, որ ադրբեջանցիներն ընդամենը բացելու են այն փականը, որն իրենք էին տեղադրել օկուպացված Շուշիի հատվածում՝ Արցախի բնակչությանը սառնամանիքի պայմաններում թողնելով առանց ջեռուցում:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ստիպված է գնում այս քայլին՝ միջազգային հանրության ճնշման տակ:

--00--ՀԱ