Վարչապետին հարցրեք՝ ի՞նչ ա արել Արցախի գազի հարցով, Եվրոպայում էր․ տպավորություն է՝ ի՞նչ ա եղել որ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Դուք վարչապետին հարց տվեք, թե ինքն ինչ է արել, եղել է Եվրոպայում, տարբեր տեղերում է եղել, տպավորություն է, թե հա, ինչ է եղել որ, ինչ-որ բան ենք անում: Այս մասին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Արցախում գազատարի պայթեցման վերաբերյալ հարցին:

«Մեզանից բացի ոչ մեկը մեղավոր չէ: Ասում են՝ դե, չօգնեցին: Ինչ պայման եք ստեղծել, որ մեզ օգնեն: Կամ ԱԳ նախարարը Թուրքիայում էր, ի նչ-որ հայտարորթյուններ էին անում: Բա ոնցինչպես այդ հարցերը չեն տրվում, բա ոնց իր սիրտը չի ցավում: Ցեղասպանությունն ընդհանրապես է մոռացվել, Արցախը թողել են մի կողմ, չգիտեմ ում համար և ինչ հարցեր են առաջ քաշում»,-նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Նրա ձևակերպմամբ՝ Ադրբեջանը 5 հարց է առաջ քաշե, Հայաստանն ինչ հարցեր է առաջ քաշում: «Այդպես էլ չկարողացա հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում»,-նշեց Արա Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ՀԶ