Ադրբեջանցիները Խրամորթի մոտի դիրքերից զինվորական նվագախմբի կատարումն են հնչեցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

նկար

Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտ գտնվող ադրբեջանական դիրքի զինվորականներն այսօր՝ առավոտյան ժամը 09:20-ի սահմանում, բարձրախոսներով իրենց բանակի նվագախմբի կատարումն են միացրել, այն տևել է 3-4 րոպե։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Աբրահամյանը սակայն նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, իրավիճակը հանգիստ է։

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շաբաթներին անընդհատ սադրանքների է դիմում (կրակում է, բարձրախոսներով գյուղի բնակիչներին կոչ է անում լքել գյուղը) իր մարտական դիրքերին հարակից գյուղերի ուղղությամբ։ Սահմանամերձ հողերում գյուղացիները դեռևս չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություններն ադրբեջանցիների հետ սադրանքներին վերջ տալու նպատակով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ