59-ամյա տանտերը կանեփ է աճեցրել իր հողամասում, հայտնաբերվել է նաև մարիխուաննա․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Մարտի 7-ին Վաղարշապատի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա որոշում է կայացվել Արշալույս համայնքի տներից մեկում զննություն կատարել: Տանը կից խորդանոցից հայտնաբերվեցին թղթե փաթեթներ` մարիխուանայի նմանվող 39 և 26 գրամ զանգվածներով: Նույն տեղում հայտնաբերվեցին նաև 215 գրամ կանեփի չորացված ճյուղեր:
59-ամյա տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է աճեցրել իր հողամասում:
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

--00—ՄՀ