Գեղանիստ գյուղում թմրանյութի անօրինական շրջանառության դեպքն է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

 Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։
Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության համաձայն՝ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում անհայտ տղամարդուց էր թմրանյութը գնել։
«ՎԱԶ-21099»-ի խուզարկությամբ հայտնաբերվեց չորս փաթեթ՝ դեղնականաչավուն բուսական և բյուրեղանման զանգվածներով։
Պարզվեց՝ բուսական զանգվածը 37-ամյա վարորդը քաղել էր կանեփի վայրաճ թփերից, իսկ բյուրեղանմանը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էր, այն վարորդին 31-ամյա կապանցի ընկերն էր մեքենայում հյուրասիրել։
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

 --00—ՄՀ