«Visa»-ն և «Mastercard»-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Միջազգային վճարային համակարգեր «Visa»-ն և «Mastercard»-ը հինգշաբթի օրվանից դադարեցնում են աշխատանքները Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Բոլոր վճարային քարտերը, որոնք արտադրվել են ռուսական բանկերի կողմից, կշարունակեն աշխատել Ռուսաստանի տարածքում, սակայն դրանք հնարավոր չի լինի շահագործել արտասահմանում։

Բացի դրանից՝ անհասանելի են դառնում դեպի արտասահման փոխանցումները։ Մասնավորապես, այդ քարտերն այլևս չեն սպասարկվի արտասահմանյան ինտերնետ խանութներում։ Դրա հետ մեկտեղ «Visa»-ն և «Mastercard»-ն անհնարին կդառնա օգտագործել «Apple Pay» и «Google Pay» համակարգերում», - ասվում է գործակալության տրամադրած տեղեկատվությունում։

--00—ԼՄ