Վաղարշապատի քրեական հետախույզները 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ տվյալի հիման վրա կայացվել է որոշում` Էջմիածնի բնակիչ, 32-ամյա տղամարդու տանը կատարել զննություն: Զննությամբ օպերատիվ տվյալը հաստատվել է: Նկուղում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով պլաստիկ երկու տարա, որոնցից մեկը՝ 48, մյուսը՝ 108 գրամից ավելի քաշով:

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ