Անցած շաբաթ հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1430 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 28-ից մարտի 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1430 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 149, առանց վարորդական վկայականի 266 անձ։ 77 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ առանց համարանիշերի, 25-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 24-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը փակված համարանիշերով, 255-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, հայտնաբերել են 3 հետախուզվողի, ինչպես և տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 36 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր, որոնց առանձին կանդրադառնանք։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00--ՍԳ