Արտակ Դավթյանի հմայքն այն է, որ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, դրա համար էլ պարգևատրել էին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Սյունիքի մասով ռազմավարություն չունենք, թե ապագան ինչպես են տեսնում՝ սկսած առաջնագծից։ Չունենք առաջնագիծ, այդ հարցը պետք է հրատապ լուծել: Սյունիքի դարպասներից սկսած խնդիրներ ունենք, այն լուծելու փոխարեն անձնավորված ինտրիգային կառավարման ապիկարության դրսևորումներ են արվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Խոսելով ԳՇ-ում և ՊՆ -ում կատարվող կադրային փոփոխություններից՝ պատգամավորը նշեց. «Նորմա՞լ է գեներալին հանել, բերել լեյտենանտին դնել, բոլոր իրավիճակներում չէ, որ երիտասարդ կադրերին պետք է խրախուսել: Հետհեղափոխական Հայաստանում ՊՆ-ն հետևողականորեն ազատվում է հին, պրոֆեսիոնալ կադրերից, ներգրավում են մարդիկ, ովքեր պատուհաս են դառնում, ինչպես ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Աբսուրդ է, պաշտոնական դիրքը չարաշահող ԳՇ պետը ամիսներ շարունակ պաշտոնավարել  և հրամաններ է արձակել»,- ավելացրեց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ իրենց նշանակած կադրերից էլ են ազատում աշխատանքից, եթե իրենց չեն արդարացնում, Թովմասյանը նշեց. «Արտակ Դավթյանը հեղափոխական իշխանության կադրը չէ, նրա հմայքն այն է, որ մարտի մեկի գործով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, և դրա համար պարգևատրել էին»: 

Մանրամասները՝ տեսանյութում։