Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:

«Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետեւանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով իհարկե քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար»,- նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաեւ պատմաբան Գեւորգ Ստեփանյանը:

«Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետեւ այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք»,- ընդգծում է Ստեփանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

--00—ՄՀ