Դոնբասից տարհանվել է շուրջ 53 հազար բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

Դոնբաս

Փետրվարի 20-ի երեկոյան Ռուսաստանի սահմանը հատել է Դոնբասի շուրջ 53 հազար բնակիչ։ Այս  մասին հայտնել է ԱԻՆ պետի պաշտոնակատարը։

Դոնբասի սահմանազատման գծում իրավիճակը սրվել է հինգշաբթի։ Դոնեցկը և Լուգանսկը հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։ Ըստ նրանց՝ գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգի հետ կապված կազմակերպել է շրջանների բնակիչների զանգվածային տարհանումը Ռուսաստան: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություններին արձագանքել է պնդմամբ, թե տարհանումը վկայում է, որ Դոնեցկից և Լուգանսկից սադրանքներ են նախապատրաստվում։

 

--00—ՄՀ