Ով է Իսագուլյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրած դատավորը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Իսագուլյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը բավարարվեց: Նա կմնա կալանքի տակ եւս մեկ ամիս:

Ու պարզվում է` այս որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանը եղել է իշխանամերձ իրավախորհրդատու, սակայն Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց:

«Իրավունքի» հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը ժամանակին քաղաքական հայացքներով է հանդես եկել: Մասնավորապես` Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը նա հրապարակել էր դատարանների հասցեները, որպեսզի ակտիվիստները գնային եւ շրջափակեին:

-Նա եղել է փաստաբան եւ ունեցել է քաղաքական հայացքներ, ինչի հետ կապված խնդիր չկա: Բայց երբ եկել է արդեն դատարան եւ քննում է Գ. Իսագուլյանի հայտարարությունների գործը, որն ուղղակիորեն կապված է Փաշինյանի, Մակունցի, Կարապետյանի, Քյարամյանի հետ, պարզապես պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը չարեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ