Կյանքից հեռացել է դերասան, ասմունքող Ամիրան Գալստյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

Կյանքից հեռացել է դերասան, ասմունքող Ամիրան Գալստյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի Ֆեյսբուքյան էջից։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան, ասմունքող, ազատամարտիկ, իր գործի անմնացորդ նվիրյալ, սիրված արտիստ Ամիրան Գալստյանը։

Ցավակցում ենք վարպետի հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին», - գրված է թատրոնի պաշտոնական էջում։

--00--ԱՀ