Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի մոտից թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված՝ 10 գրամից ավելի։

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել են փորձաքննություններ։

--00--ԱՀ