Հետախուզվողին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները բնակարանում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

բերման ենթարկել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում հայտնաբերել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Գևորգ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Բերման ենթարկելու ժամանակ բնակարանում՝ ննջասենյակի դարակի վրայից, հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Գևորգ Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

--00—ՄՀ