Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

ավանեսյան

Այս պահի բոլոր ապացուցողական հիմքերը մեզ հուշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։  Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանին։

«Կարգավորումն առանձնացված է՝ պատվաստված քաղաքացիների համար և չպատվաստված քաղաքացիների համար, ում համար պահպանվել է 14-օրյա ժամկետը։ Բայց եթե քաղաքացին հանձնում է ՊՇՌ թեստ և պատասխանը բացասական է, 7 օրից կարող է դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն, մյուս կողմից էլ՝ պաշտպանելու այլոց վարակման ռիսկից», - ասաց Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի իր քաղաքականության հարցում եղել է շատ ճկուն, հիմնվել է այդ ժամանակ առկա բոլոր ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա, շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել։

--00—ՄՀ