Մեր քաղաքացիները պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

Մեր քաղաքացիները Հայաստանում անցկացված հարցման ժամանակ նշել են, որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:  Այս մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։

Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝ շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:

Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, եթե այդպիսիք կան: 

Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից 25%-ը) վստահում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

--00--ԱՀ