Վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը:
 

Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին:  

--00—ՄՀ