Վերջին 5 տարում ՀՀ-ում հայտնաբերված ՄԻԱՎ վարակակիրների թիվը տատանվում է տարեկան 360-ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

միավ

Վերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 360-ի սահմանում։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ՄԻԱՎ-ի տարածվածության տեսանկյունից՝ այս ցուցանիշով Հայաստանը բարվոք վիճակում է՝ շնորհիվ 2015 թ.-ից տարվող հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքների։ Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ վարակվածը երկար տարիներ կարող է հիվանդության որևէ ախտանշան չունենալ, տարեկան վարակվածության ցուցանիշները իրական ցուցիչ չեն հանդիսանում։

--00—ԼՄ