Վարակաբանը գնահատել է Հարավային Աֆրիկայից նոր կորոնավիրուսի վտանգը մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կորոնավիրուս

Հավանականությունը, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կտարածվի մարդկանց շրջանում և կառաջացնի հիվանդացության նոր ալիք, աննշան է ․ այս մասին «Լենտա․ռու»-ի հետ զրույցում ասել է վարկաբան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին՝ գնահատելով Ռուսաստանում նոր կորոնավիրուսի՝ NeoCov-ի տարածման հավանականությունը։

Նրա խոսքով ՝ վարակները, որոնք մարդու մոտ շնչառական վիրուսային վարակների տարբեր հարուցիչներ կարող են առաջացնել, ավելի վաղ բնորոշ են եղել այլ կենսաբանական տեսակների, այդ թվում ՝ գրիպն ու կորոնավիրուսը: Սակայն այս դեպքում փոխանցումը շատ հաճախ տեղի չի ունենում։

«Կան բազմաթիվ նման թեկնածու վիրուսներ՝ հաղթահարելու միջտեսակային արգելքը և վարակելու մարդկանց: Ի ուրախություն մեզ, մի կենդանուց մյուսը միջտեսակային արգելքը հաղթահարելը, այս դեպքում՝ մարդու օրգանիզմում հայտնվելը, հաճախ չի լինում»,- ասել է նա։

  --00—ՄՀ

Տեսանյութեր