Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

լևոն բաղդասարյան

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։ Այս մասին ասվում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում:

«Հունվարի 22-ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։

 Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ  անօրինական գործառույթներից։

 ՀՀ կառավարությունը, եթե գտնում է,  որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»,-ասվում է հայտարարությունում։

  --00—ՄՀ

Տեսանյութեր