Նազիկ Ամիրյանի քաղաքական նորամուտն իր իրավունքն է, սակայն նա քաղաքականությամբ չի զբաղվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հասարակական

Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել 15.04.2021թ. https://hraparak.am կայքում ԵԴ/0228/01/19 քրեական գործի շրջանակում տուժողի և տուժողի ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ։
 
«ԵԴ/0228/01/19 քրեական գործի շրջանակում տուժող ներգրավված անձը և վերջինիս ներկայացուցիչը https://hraparak.am կայքում 15.04.2021 թվականին տեղեկություն են հրապարակել, որ Նազիկ Ամիրյանի քաղաքական նորամուտը գործի ելքի վրա չի ազդի, որ վստահ են՝ դատարանը Էջմիածնի Սպանդարյան-Բաղրամյան հատման կետում գտնվող բենզալցակայանը կվերադարձնի տուժողին: Ցանկանում եմ փաստել, որ Նազիկ Ամիրյանի քաղաքական նորամուտն իրավամբ Նազիկ Ամիրյանի իրավունքն է, սակայն Նազիկ Ամիրյանը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, ուստի անհեթեթ և ստահոդ է այդ տեղեկատվությունը, իսկ գործի դատաքննության փուլում հայտարարել, որ վստահ են, որ դատարանը գույքը վերադարձնելու է իրենց, ապա դիտում եմ մտահոգիչ նման վստահությունը: Միգուցե ինչ-որ մեկն արդեն դատարանի փոխարեն վստահեցրե՞լ է իրենց, որ այդ գույքն իրենց է վերադարձվելու, կամ դատարա՞նն է այդ խոստումը տվել: 

Տուժողի և վերջինիս ներկայացուցչի արտահայտությունների, այդ թվում նաև Մ.Գրիգորյանի մերձավորներին վերաբերող բարոյախրատական արտահայտությունների մեջ գտնում եմ զրպարտանք, վիրավորանք, որի ուժով հնարավոր է սկսվի իրավական գործընթաց՝ բխող բոլոր իրավական հետևանքներով: Հայաստանում վերաջապես պետք է ձևավորել մշակույթ հարգել անմեղության կանխավարկածը»,-ասված է հայտարարության մեջ: