«..Ազատագրածս հողերի հետ տալուն չեմ դիմանա». Մանվելի Գրիգորյանի վերջին խոսքերից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

մանվել

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահից հետո նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրառումն է արել իր պաշտպանյալի վերջին խոսքերի մասին:

«Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։

Վերջին խոսքերից են եղել՝ «Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալուն չեմ դիմանա»»,-գրել է Լևոն Բաղդասարյանը:

Նշենք, որ 63 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: Չնայած առողջական խնդիրներին՝ նա օրերս մեկնել էր Արցախ, սակայն վիճակը վատարացել էր, և ստիպված էին եղել ռեանոմոբիլով տեղափոխել Երևան:

--00—ԼՄ