Պետությունների արտաքին քաղաքականության մեջ նյութական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Ինքնության, տրանսգենդերների հարցերը լուսանցքում են թողնում կարևորագույն դիսկուրսը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Քաղաքագետը, խոսելով աշխարհում արձանագրված տեղաշարժերի մասին, նշեց, թե պրոպագանդան և գիտությունը շատ տարբեր բաներ են։ 

Նրա համոզմամբ, միաբևեռ աշխարհը մնացել է անցյալում, Չինաստանի վերելքը կասկածի տակ դրեց ԱՄՆ֊ի դոմինացիան, կարող է լինել նաև երրորդ բևեռը՝ Ռուսաստանը։ 

Խոսելով ԱՄՆ-ի ներքին խնդիրների մասին՝ Գրիգորյանը նշեց, թե 30 տարի առաջ որ ոք չէր հավատա, որ սոցիալիստը կարող է հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Նրա խոսքով, ԱՄՆ֊ում կասկածի տակ է դրվել տնտեսական համակարգի արդարացիությունը, իսկ ինքնության, տրանսգենդերների հարցերը լուսանցքում են թողնում ամենակարևոր խնդիրները՝ միլիոնավոր մարդկանց անհանդուրժելի սոցիալ֊տնտեսական վիճակը։

Քաղաքագետի կարծիքով, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը կապ չունեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ, քանի որ պետությունների արտաքին քաղաքականության հիմքում նյութական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։