Շուշիում նախաձեռնությունը մեր կողմն է, օդը փակ է, մեր ԱԹՍ-ները նոր հաճույք են պատճառելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Ես այլևս լուրջ վտանգ չեմ տեսնում Շուշիի և Ստեփանակերտի հետ կապված, հակառակը, մեր բանակը երեկվանից նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և մաքրազարդման աշխատանքներ է կատարում, հատկապես անօդաչու թռչող սարքերի մեր կիրառման արդյունքում, և այս համատեքստում ադրբեջանական բանակն այլ ուղղությամբ մինչև ցրտերն ընկնելը  պատրաստվում է մի վերջին հարվածի ևս, և ոչ ավելին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը, հավելոլվ, որ մեր ԱԹՍ-ներն առաջիկայում թշնամու խմբերի ոչնչացման բազմաթիվ պահեր կպարգևեն:

«Ալիևի՝ իր հասարակությանն ու բանակին այս կամ այն բլրից, կամ նույն գյուղը մի քանի անգամ վերանվաճելուց հետո «հաղթական» դրոշակներով կերակրելու փորձերը ևս ավարտվում են, բոլորը սպասում են, իսկ այդ հաղթանակը չկա, ու դա նույնպես ազդում է հակառակորդի թիկունքի ու բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա»,- նշել է բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս