Վարչապետ դառնալու հրապարակումով չեմ գայթակղվել/Սահմանից հետո չեմ քնում/Կուսակցության շենք մտած չկամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

ՄԻՊ-ին անաչառ չհամարելու միտում եղել է նաև 2018 թվականից առաջ: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման նկատառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչների կողմից իր և իր ղեկավարած կառույցի մասով հնչող քննադատությանը: Ըստ նրա՝ իրեն քննադատողները չեն հասկանում ՄԻՊ-ի առաքելությունը:

Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել փետրվարի 23-ից՝ նրա պաշտոնավարման ավարտից հետո քաղաքականություն մտնելու հավանականության, Հանրային հեռուստաընկերության կողմից ՄԻՊ-ի գործունեության լուսաբանումն անտեսելու, հայ-ադրբեջանական սահմանին ունեցած զգացողությունների և այլ թեմաների մասին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև նրա ընտանիքին,  արտերկրում ստացած կրթությանը և այն Հայաստանին ծառայեցնելու՝ Արման Թաթոյանի ցանկությանը:

 

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

01:43 - Ինձ ո՞վ պիտի պաշտպանի, զոհի կարգավիճակում չեմ,

04:51 - Հ1-ը անտեսում է ՄԻՊ-ին,

10:30 - Թրամփի ավարտած բիզնես դպրոցի շրջանավարտը,

15:28 - Սահմանից գալուց հետո չեմ քնում,

19:05 - Կուսակցության շենք մտած չկամ,

20:58 - Արփինե Հովհաննիսյանի հետ էլ հեշտ էր,

23:48 - Չունեմ քաղաքական աֆիլյացիա,

24:40 - ՄԻՊ-ը՝ ԱԽՔ-ի մասին,

27:33 - 2018-ից առաջ էլ մեղադրանքների միտում կար,

31:55 - Թույլ չեմ տվել գայթակղվել վարչապետի պաշտոնով,

33:35 - Անձնական կյանքս փակ եմ պահում,

34:48 - Մի սկզբունք ունեմ:

 

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

1.  Չենք թողնելու, որ որևէ մեկը ՄԻՊ-ի հաշվին կայանա:

2.  Հ1-ը չի լուսաբանում ադրբեջանական խախտումների վերաբերյալ ՄԻՊ-ի հրապարակումները:

3.  ՀՌԱՀ ղեկավար կազմը չի ապահովում պետության պարտավորությունը՝ ՄԻՊ լուսաբանելու:

4.  Որևէ մեկը իրեն թույլ չի տվել ինձ կուսակցական դառնալու առաջարկ անել:

5.  Կայացած տղամարդը չի կարող կոմպլեքսավորվել, երբ ղեկավարը կին է:

6.  Չկա մեկը, որ ասի՝ Արման Թաթոյանը որևէ ուժի հետ աֆիլյացիա ունի:

7.  Ինձ քննադատողները չեն հասկանում ՄԻՊ-ի առաքելությունը:

8.  Մի մղում է առաջ տարել՝ չփոշմանել այն ամենի համար, ինչ կարող էի անել, բայց չեմ արել: 

9.  ՄԻՊ-ին անաչառ չհամարելու միտում եղել է նաև 2018-ից առաջ:

10.  Պաշտոնյաներից նամակ ունեմ. պահանջում են քննադատել հավաքի մասնակիցներին:

11.  Ինձ թույլ չեմ տվել գայթակղվել իմ՝ վարչապետ դառնալու մասին հրապարակումներով:

--00—ԼՄ