«Օմիկրոն»-ով պայմանավորված ԱՄՆ-ում հոսպիտալացումների թիվը դառնում է ռեկորդային բարձր

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News   

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամի տարածմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Դեկտեմբերի վերջից սկսած հոսպիտալացումներն աճել են, քանի որ «Օմիկրոնը» արագորեն առաջ է անցել դելտայից՝ որպես ԱՄՆ-ում գերիշխող կորոնավիրուսի շտամ: Չնայած փորձագետներն ասում են, որ «Օմիկրոնը», հավանաբար, ավելի քիչ մահացու կլինի, քան նախորդ շտամերը:

ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները, այնուամենայնիվ, նախազգուշացրել են, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված պացիենտներով:

Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հաղորդել է կորոնավիրուսի 662 հազար նոր դեպքի մասին, որը ԱՄՆ-ում օրական գրանցվող չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է:

--00—ՄՀ