ԱԱԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Արթուր Վանեցյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։

Մեղադրանքն առաջադրվել էր քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

--00--ԿԿ