Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 721 նոր դեպք․ մահացել է 968 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով վարակման 23 721 նոր դեպք է հայտնաբերվել, սա սեպտեմբերի 29-ից հետո նվազագույն ցուցանիշն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ից մահվան 968 դեպք է գրանցվել, համավարակի ամբողջ ընթացքում՝ 304 218 դեպք։

Այսպես կոչված՝ ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը նվազել է՝ հասնելով 828 031-ի, ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 37 285-ով՝ հասնելով 9 259 771-ի։ Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89,1%-ը։