«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Մարության

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - azatutyun.am-ին փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը չի մանրամասնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ի աղբյուրները հայտնել էին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ Ըստ մեր զրուցակցի, «Մարությանի պաշտոնանկության գործընթացի համար ավագանու ներսում մի քանի պատճառ են նշում»։ 

--00--ԱՀ