Չեմ մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի. «Իմ քայլը» խմբակցության անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ю

Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

«Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,- գրել է նա։

--00--ԱՀ