Մարությանն իր փիառի համար քանդում է այն ապօրինությունները, որոնք իր օրոք են կառուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

«Մարությանն իր փիառի համար է քանդում այն ապօրինի շինությունները, որոնք իր օրոք են կառուցվել»,-այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ ապամոնտաժման գործողությունները կապված են կառավարություն-քաղաքապետարան դիմակայության հետ, հակառակ պարագայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շատ ավելի վաղ կկանխեր ապօրինությունները։

Խոսելով նոր միկրոավտոբուսների մասին՝ Խաժակյանը տարակուսանք հայտնեց, որ մասնավոր հատվածը ներգրավված չէ այս գործում, քանի որ դժվար է պատկերացնել, թե քաղաքային միջոցներով ինչպես է ապահովվելու ամբողջ պահանջարկը։

«Դեռևս ձեռք է բերվել 100 միկրոավտոբուս, այնինչ անհրաժեշտ է 900-ը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ