Ելույթիս համար հրավիրվել եմ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Իմ այս ելույթի համար հրավիրվել եմ ոստիկանություն մի երկրում, որի ղեկավարը օրերս մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին և ճառել իր ղեկավարած երկրում, իր ղեկավարման ժամանակաշրջանի ժողովրդավարական «ձեռքբերումների» մասին։ Այս կապակցությամբ հրավիրում եմ այդ համաժողովը կազմակերպած և դրան մասնակցություն ցուցաբերած երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը։
Եթե ոստիկանությունում համարձակություն ունենան համաձայնել այդ հանդիպումը կազմակերպել ուղիղ եթերում, ապա խոստանում եմ Stand-Up show բոլոր ցանկացողների, այդ թվում Քաջ Նազարի և Ուստիանի համար»։

--00—ՄՀ