Գորիս-Կապանի մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

Գորիս-Կապան

Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը հայտնել է, որ մաքսային պետական կոմիտեի համապատասխան անցակետը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ․

«Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում»։

Այն կապակցությամբ, թե կձեռնարկի արդյոք հակառակ՝ հայկական կողմը նույնպիսի քայլեր, ադրբեջանցի պաշտոնյան դժվարացել է որևէ բան ասել։  

--00—ՄՀ