Գորիս-Կապան ճանապարհին վերջին օրերի խայտառակությունը հետևանք է գաղտնի գործարքի. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարելի է փաստել, որ Գորիս - Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ: 

2020թ-ի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Ադրբեջանին հանձնվեցին Սանասարի և Կովսականի շրջանները, այդ թվում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ: 

Հանձնումը տեղի է ունեցել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր փոխըմբռման արդյունքում, իսկ ՀՀ զինված ուժերի տեղակայման համար որպես ելակետ ընդունվել է «սովետական Հայաստանի» սահմանները»:

--00--ԱԹ