Փրկարարները ՀՀ տարբեր տարածքներում արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 10-ից 11-ը 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ավտոմեքենաներ են արգելափակվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան և Մուսայելյան-Տաշիր ավտոճանապարհին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00—ՄՀ