2022-ից անապահովների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, մյուսների համար կդառնա 200,47 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից:

2021-ի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով ՀՀ ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021-ի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր