Մարությանի խոսնակը էկոնոմիկայի նախարարության գործընկերներին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությանը. 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։

Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, թե մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Թյուրրնկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։

Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»։

--00—ԼՄ

Տեսանյութեր