Ո՞վ է այրել աղբամանը Մալաթիա-Սեբաստիայում․ Մարությանի խոսնակը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Վահե

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․ «Մեր ձեռքի տակ հայտնված այս տեսանյութները հիմք են տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում է այրել աղբարկղերը։

Վանցյան փողոց 2, Մալաթիա-Սեբաստիա»։

Նշենք, որ վերջին շրջանում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աղբամանների հրդեհման դեպքեր հաճախ են հանդիպում, և կա կարծիք, որ դա  միտումնավոր է արվում։ Քաղաքապետարանը հայտարարել էր, որ հետամուտ է լինելու դեպքերի բացահայտմանը։