ՀՀ-ում ապաստանած արցախցիները կենսաթոշակների, նպաստների համար կարող են դիմել օպերատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին տեղեկացնում է, որ օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակն այսուհետ նույնպես կգործի Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։

Կենսաթոշակների, նպաստների, այլ սոցիալական վճարումների գործընթացի կազմակերպման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար հնարավոր է  դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։

 --00—ՄՀ