Նոր Հաճնի խաղասրահներից մեկից 23-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, գրպանում՝ մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 17-ին՝ ժամը 22.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցի խաղասրահից բաժին բերման են ենթարկել Պարգևաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` մոտ չորս գրամ մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով, և երկու կաթուցիչ` շագանակագույն հետքերով: Պայուսակից հայտնաբերվել են մետաղյա երկու տուփ` ավելի քան 38 գրամ նույն զանգվածով, գաղտնի փականով դանակներ և մետաղյա ծխամորճ:

Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ