Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում ասֆալտապատվել է շուրջ 4000 քմ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

․

Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։

Գումարի 45 տոկոսը հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ-ն։

--00--ԱՀ