Գործնական պարապմունք՝ հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

պարապմունք

Նոյեմբերի 11-ին N զորամասում գործնական պարապմունք է անցկացվել հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները:

--00--ԱԹ